Եկել է սրճարանատերերի վրե՛ժի ժամանակը. որքա՞ն արժե Կենտրոնում սրճելը
copy image url

Եկել է սրճարանատերերի վրե՛ժի ժամանակը. որքա՞ն արժե Կենտրոնում սրճելը

Ներքին 9 ամիս առաջ - 16:05 09-07-2024
Գաղտնիք չէ, որ Երևանում, և հատկապես՝ Կենտրոնում սրճարանների գներն օր օրի աճում են, ինչը չենք կարող ասել Հայաստանում ամսական միջին աշխատավարձի մասին, որը լճացել է նվազագույնի սահմաններում։

Այս թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Ավագանու անդամը մասնավորապես գրել է.

«Մի գնդիկ իտալական պաղպաղակը առաջ 500 դրամ էր, հիմա՝ 800-1000։ Գժվել են բոլորը: 2,25 եվրո՞։ Վա՞տ եք։ Սրճարանների գներից ընկերներս շատ են գրել: Սարսափ ա: Տպավորություն ա, որ Երևանը հարուստ տուրիստի համար ա միայն: Որն էլ, ի դեպ, երկրորդ անգամ դժվար թե ուզի գալ»,- գրել է նա։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանում փոքր և գերփոքր կազմակերպությունների տվյալներով ամսական միջին աշխատավարձը կազմում է մոտավորապես 266990 դրամ։ Սակայն մեր ուսումնասիրություններով՝ Երևանում ապրող շարքային քաղաքացին, ով աշխատում է օրինակ՝ հագուստի խանութում, սուպերմարկետում, շինարարական կազմակերպությունում կամ լրատվական կայքում ստանում է ամսական 80-ից 120 հազար դրամ աշխատավարձ։

Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիների մեծ մասը չեն կարող իրենց թույլ տալ անգամ ամիսը մեկ անգամ սրճել կենտրոնի սրճարաններում, քանի որ նրանց ամսական եկամուտը հազիվ թե բավականացնի կոմունալ վճարներին, ճանապարհածախսին, սննդին, հագուստին և սրճարաններին, որտեղ մեկ գավաթ սուրճի և կրուասանի արժեքը միասին կազմում է 5000-ից 6000 դրամ։ Նույնիսկ զարգացած ԵՄ երկրներում սրճարանների գներն այսքան բարձր չեն։

Տակավին անհասկանալի է, թե սրճարաններում ինչու են բարձրացնում գները։ Ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանը սրճարանների տերերին ստիպում է մեծ փողեր մուծել սև դրամարկղ։ Սրճարանատերերն էլ վրեժ են լուծում քաղաքացիներից, թանկացնելով սուրճն ու կրուասանը։