Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:00 08-07-2024

Երևանում էին ապրում, կինը ուսուցիչ է. հարևանները` ինքնասպան եղած տղամարդու մասին

Արդեն հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գազի խողովակից պարանի միջոցով ինքնասպանություն է գործել Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Տարոն Հ.-ն:

Այսօր ինքնասպան եղած տղամարդու հուղարկավորությունն էր:

Oragir.News-ի թղթակիցն է եղել Ամասիայում, զրուցել Տարոն Հովսեփյանի հարեւանների հետ։

Բարի, հավասարակշռված, զուսպ... բոլոր անխտիր նույն բառերով էին բնութագրում Տարոնին։ Հարեւաններն ասում են` ամբողջ գյուղն է շոկի մեջ։

«Աչքերիս չեմ հավատում, որ այս ամենը Տարոնի հետ է կատարվել, ախր էնքան լավ ընտանիք էին։ Տղան նոր էր համալսարան ընդունվել, իրենց համար ընտանիք էին»,-ասում է հարեւաններից մեկը։

Տարոն Հովսեփյանի դասընկերուհին` Տաթև Դիլանյանն էլ ասում է, որ փոքրուց միասին են մեծացել, իրար կողք կողքի են նստել մի նստարանին։

«Ծանր ապրումներ են ինձ համար, չգիտեմ ինչ ասեմ»:

Հարևանների պատմելով` Տարոն Հովսեփյանը ընտանիքի հետ Երեւանում էր ապրում, կինը ուսուցիչ է աշխատում, ինքն էլ խանութում էր աշխատում։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին