Արտաքին 2 տարի առաջ - 16:00 08-07-2024

Սաակաշվիլիի ուժը ընտրություններին ընդառաջ ձգտում է միասնական ճակատ ձևավորել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վրաստանում աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրի ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում են միավորվել և մեկ ընդհանուր ճակատով հանդես գալ։ Այս մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Վրաստանի հիմնական ընդդիմադիր ուժը՝ երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Ազգային միացյալ շարժում»-ն այսօր երեկոյան հավաք է անցկացնելու՝ կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։ Կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ համագումարի բաղադրիչ ունեցող այդ հավաքում նախընտրական քարոզարշավի նորարարություններ են ներկայացվելու։

«Ազգային միացյալ շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան լրագրողներին ասել է, որ հիմնական նպատակն ընդհանուր ճակատի ձևավորմանն աջակցելն է։ «Գլխավորը, որպեսզի ընդդիմադիր ճակատում առավելագույն միավորում տեղի ունենա, քանի որ Իվանիշվիլին հոկտեմբերի 26-ի ընտրությունը վերածել է հանրաքվեի Եվրոպայի և Ռուսաստանի միջև, շատ կարևոր է Իվանիշվիլիի դեմ ընդհանուր ճակատ ստեղծել», - ասել է նա։

Հիշեցնենք, որ օրերս Սաակաշվիլին կոչով դիմել էր իր կուսակիցներին՝ հորդորելով ընտրություններին միասնական ճակատով հանդես գալ և կուսակցության քվոտաների կեսը զիջել մյուս՝ ավելի փոքր կուսակցությունների ներկայացուցիչներին։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար