Արտաքին 2 տարի առաջ - 13:23 07-07-2024

Խամենեին հանդիպել է Փեզեշքիանի և Ջալիլիի հետ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին շաբաթ օրը հանդիպումներ է ունեցել երկրի նխագահի ընտրություններում հաղթած Մասուդ Փեզեշքիանի և երկրորդ փուլում պարտված թեկնածու Սայիդ Ջալիլիի հետ: Փոխանցում է Azatutyun-ը։

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Խամենեին շնորհավորել է Փեզեշքիանին և գոհունակություն հայտնել, որ քվեարկությանը մասնակցության ցուցանիշը երկրորդ փուլում առաջինից բարձր էր:

Գերագույն առաջնորդը հույս է հայտնել, որ նորընտիր նախագահը երկրի զարգացմանն ուղղված քայլեր կձեռնարկի, և հաջողություն է մաղթել նրան:

Ջալիլիի հետ հանդիպման ժամանակ Խամենեին բարձր է գնահատել նրա ընտրարշավի, ընտրողների ակտիվությունը խթանելու ջանքերի համար և հաջողություն մաղթել նրան, ասված է Իրանի պետական լրատվական գործակալության հաղորդագրությունում:
Մասուդ Փեզեշքիանն ուրբաթ օրը կայացած ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 53, Սայիդ Ջալիլին՝ մոտ 44 տոկոսը։

Երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 50 տոկոսը՝ ավելի քան 30 միլիոն իրանցի։

Արտահերթ նախագահական ընտրություններն Իրանում նշանակվեցին նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո։ Հունիսի 28-ին անցկացված առաջին փուլում թեկնածուներից և ոչ մեկը քվեների մեծամասնությունը չէր ստացել։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին