Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 16:07 06-07-2024

Ուկրաինայում երկուսուկես տարվա ընթացքում 120 հազար ռուս զինվոր է զոհվել. Медуза

«Медиазона»-ի, BBC-ի ռուսական ծառայության և կամավորների խմբի 2024 թվականի հունիսի 21-ին հրապարակված վերջին հերթական զեկույցում լրագրողները հաստատել են Ուկրաինայի հետ պատերազմում 56 հզար 585 ռուս զինվորների մահը, գրում է «Медуза»-ն։

Այս թիվը չի ներառում բոլոր զոհվածներին, այլ միայն նրանց, ում անունները հայտնի են դարձել բաց աղբյուրներից՝ մահախոսականներից և հուղարկավորությունների մասին տեղեկություններից։

Մահացությունների իրական թիվը կարելի է գնահատել «Медуза»-ի և «Медиазона»-ի ուսումնասիրություններով, որոնք իրականացվել են ժառանգական գործերի գրանցամատյանի (ԺԳԳ) տվյալների հիման վրա։ Վերջին նման գնահատականը ՝ 2023 թվականի վերջին կազմել է 75 հազար մարդ:

ժառանգական գործերի գրանցամատյանի տվյալների հավաքումն ու վերլուծությունը զգալի ժամանակ է պահանջում, ինչի արդյունքում մահացության իրական գնահատականները սկսում են զգալիորեն հետ մնալ «Медиазона»-ի և նրա գործընկերների կանոնավոր կերպով հրապարակվողներից՝ հիմնված մահախոսականների վրա:

Այս խնդիրը լուծելու նպատակով մշակվել է իրական մահացության մակարդակի արագ գնահատման եղանակ: Այն հիմնվում է պատմական տվյալների և մահախոսականների ցանկի տվյալների վրա՝ մահերի ընդհանուր թիվը ցանկացած պահի բավականին բարձր ճշգրտությամբ կանխատեսելու համար:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին