Ներքին 2 տարի առաջ - 15:10 05-07-2024

Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ սենատորն անդրադարձել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցին

Հուլիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Վերջին շրջանում ԱՄՆ հետ մենք ձևավորել ենք ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և շատ կարևոր է, որ մոտ մեկ ամիս առաջ կայացրեցինք համատեղ որոշում բարձրացնել մեր համագործակցության մակարդակը ռազմավարական գործընկերության:» Արարատ Միրզոյանը հավելել է, որ ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացումը միտված է նաև ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, ինչը հայկական կողմը բարձր է գնահատում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող շարունակական մարտահրավերներին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության ու երկարատև խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասով: Ադրբեջանի հետ ընթացող գործընթացների համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման և բանակցված խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման, ինչպես նաև մարդասիրական բնույթի հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ խորհրդարանականները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին քաղաքականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը