Ներքին 2 տարի առաջ - 13:45 03-07-2024

 «Բեսպրիդել» է. փաստաբանը՝ Ավինյանի հայտարարության մասին

«Ոչ մի արտասովոր բան։ Այս իշխանությունները ինչպես միշտ են վարվել, այդպես էլ շարունակում են՝ «ինչ ուզենք կանենք», «թքած օրենքների վրա» սկզբունքով։ Չունի քանդելու իրավասություն։ Բայց պարզ չի՞, որ այս իշխանությունը միշտ էլ այդպես է անում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանն՝ անդրադառնալով Կենտրոն վարչական շրջանում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, որ ավտոտնակները պետք է ապամոնտաժվեն։ Նրա խոսքով՝ եթե նույնսիկ սեփական են, ապա կարող են օգտագործվել պարզապես որպես պահեստ։

Բաբայանի խոսքով՝ եթե կոնկրետ որևէ քաղաքացու ավտոտնակի հետ կապված խնդիր լինի, ապա այդ քաղաքացիները պետք է դիմեն դատական պաշտպանության։

«Վարչական դատարանում հաջողության բազմաթիվ դեպքեր ունեցել ենք։ Չեմ բացառում, որ այո, իսկապես, հնարավոր լինի հասնել հաջողության։

Եթե կա սեփականության վկայական, նշանակում է՝ անձի սեփականությունն է։ Սակայն մենք բոլորս էլ գիտենք, որ այս իշխանությունն ինչ ուզում է՝ անում է»,- նշեց փաստաբանը։

Դիտարկմանը, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է՝ «եթե նույնիսկ սեփականաշնորհված ավտոտնակներ են, ապա դրանց դիմաց որևէ նախագիծ կանեն, դուռը կբացվի, սակայն մեքենա չի կարողանա մտնել», Բաբայանը նկատեց.

«Դա կոչվում է «բեսպրիդել»՝ իշխանական «բեսպրիդել»։ Այսինքն՝ չեմ կարող քանդել, օրենքը թույլ չի տալիս, կբերեմ դուռը կփակեմ։ Դա լկտիություն է՝ քաղաքային իշխանության դրսևորած բացահայտ լկտիություն։

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում Կենտրոն վարչական շրջան այցի շրջանակներում, անդրադառնալով ավտոտնակների ապամոնտաժման հարցին, նշել է. «Այս ավտոտնակը քանդում ենք։ Նույնիսկ եթե սեփական է, օքեյ, ձեր ցավն էլ տանեմ, սենց նախագիծ կանեք՝ դուռը կբացվի, բայց ավտո չի կարա մտնի։ Կուզեք պահեստ՝ խնդրեմ»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան