Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:17 02-07-2024

ՀՀ դատախազության 105-ամյակին ո՛չ մի դատախազ նախագահի հրամանով պետական պարգեւի չի արժանացել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից շատ դատախազներ խիստ սրտնեղած են դուրս եկել։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության դատախազության կազմավորման 106-ամյակի եւ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Գլխավոր դատախազությունում տեղի էր ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալները, Դատախազության կոլեգիայի անդամները, շատ դատախազներ եւ այլք:

Արդյունքում՝ դատախազներից ոմանք արժանացել են շնորհակալագրերի, իսկ ՀՀ մյուս դատախազներին էլ հանդիսավոր նիստի ավարտին, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, տրվել են շնորհակալագրեր, պարգեւատրել են հուշանվեր-ժամացույցներով, «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «ՀՀ դատախազություն» կրծքանշանով, երկու դատախազի շնորհվել է արտահերթ դասային աստիճան:

Արդյունքում՝ դատախազների զգալի մասը նեղսրտել է, թե ՀՀ անկախության օրը ՀՀ նախագահի հրամանով՝ քննչական կոմիտեի վարչության պետեր հայրենիքին մատուցած ծառայության համար պետական պարգեւի էին արժանացել, իսկ ահա մի դատախազի անգամ նախագահի հրամանով որեւէ նման պարգեւի չեն արժանացրել, ինչը, ըստ դատախազների ներքին խոսակցության, մտածելու տեղիք է տալիս»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան