Ներքին 2 տարի առաջ - 20:37 01-07-2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմենսկու հետ: Հանդիպումը կայացել է Հայաստանի կողմից հուլիսի 1-ին ՍԾՏՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ ՍԾՏՀԿ ԳՔ՝ Երևան այցի շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ ՀՀ համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն ընդգծել է.

«Ձեր այցը լավ հնարավորություն է մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես կարող ենք լավագույնս կյանքի կոչել և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի՝ այսօր մեկնարկող նախագահության նպատակները:

Մենք հավատացած ենք, որ փոխկապակցվածությունը և մեր կազմակերպության շրջանակներում, անդամ երկրների միջև համագործակցությունը ոչ միայն մեծապես, շոշափելիորեն կնպաստի կայուն տնտեսական զարգացմանը, բայց նաև դա կդառնա նաև ավելի լայն տարածաշրջանում խաղաղության և կայունության կառուցման կարևոր գործոն: Ուստի, փոխկապակցվածությունը կլինի մեր նախագահության առաջնահերթությունների առանցքում: Հատկապես երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, տրանսպորտային կապուղիների բացումն, իհարկե, ոչ միայն մեծապես կնպաստի խաղաղությանն ու անվտանգությանը, տնտեսական համագործակցությանը, այլ նաև կօգնի մեր՝ Հարավային Կովկասի տարածաշրջանին ավելի լավ կապվել համաշխարհային ցանցին, և այստեղ մենք մեծապես հույս ենք դնում նախագահության և ՍԾՏՀԿ մշտական քարտուղարության միջև համագործակցության վրա:

Իհարկե, փոխկապակցվածությունը միակ ոլորտը չէ. մենք համագործակցել ենք նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և այլն, և դա կշարունակենք անել նաև ապագայում»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո