copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:00 28-06-2024

ԵՊՀ-ի ՔՊ-ական ռեկտորն արհկոմիտեի նախագահին պարտադրել է ազատման դիմում գրել 

Չնայած ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոստանում էր, որ Հայաստանի Հանրապետությունում բուհերը չպետք է քաղաքականացված լինեն, այս հարցում նույնպես նախկին իշխանություններին գամում էր անարգանքի սյունին, այնուամենայնիվ իշխանության գալուց հետո իր այս խոստման մասին նույնպես մոռացավ։ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չապաքաղաքականացրեց բուհերը, այլև էլ ավելի մեծացրեց դրանց քաղաքականացվածության աստիճանը. ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանը դարձավ ԵՊՀ ռեկտոր, Սուրեն Պապիկյանը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ և այլն։

Բուհերի քաղաքականացմանը և այնտեղ յուրայիններին գործուղելուն զուգահեռ՝ ՔՊ-ական իշխանությունն այս տարիներին ձգտում է ամեն կերպ ճնշել ընդդիմադիր հայացքներ ունեցող աշխատակիցներին՝ թույլ չտալով, որ վերջիններս պաշտոններ զբաղեցնեն հատկապես ուսումնական հաստատությունների կառավարման օղակներում։ Եթե որոշ ընդդիմադիրների այուամենայնիվ հաջողվել է այդ օղակներում տեղավորվել, և նրանք էլ անվերապահորեն չեն կատարում իրենց իջեցված հրահանգները, ապա իշխանությունները նրանցից ազատվելու նպատակով կենաց-մահու պայքար են սկսում։

ԵՊՀ ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի թիրախում այս անգամ հայտնվել էր բուհի արհեստակցական կազմակերպության նախագահ Էդգար Չախոյանը։

Մեր տեղեկություններով՝ Հովհաննիսյան-Չախոյան հակամարտությունն արդեն լուծվել է. ԵՊՀ արհմիության նախագահին պարտադրվել է ազատման դիմում գրել, ըստ տեղեկությունների` անցնցում հեռանալու դիմաց Չախոյանին խոստացել են, որ ԵՊՀ-ում կմնա որպես արհմիության նախագահի տեղակալ։

ԵՊՀ ռեկտորի և արհեստակցական կազմակերպության նախագահի հարաբերությունները լարվել էին այս տարվա մայիսից, երբ հայտնի դարձավ, որ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի պահանջով խոչընդոտում են արհեստակցական կազմակերպության գործունեությանը՝ աշխատակիցներին պարտադրելով աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել հենց արհեստակցական կազմակերպությունը՝ նշելով, որ արհկոմիտեի և ռեկտորի միջև խնդիրներ սկսեցին առաջանալ այն բանից հետո, երբ ռեկտորը նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելու համար սկսեց առաջ քաշել անօրինական պահանջներ, որոնք ոչ մի աղերս չունեին կոլեկտիվ պայմանագիր հասկացության հետ։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ անձամբ Էդգար Չախոյանից, սակայն վերջինս ողջ օրվա ընթացքում խուսափեց մեր հեռախոսազանգերին պատասխանելուց։

Oragir.News-ը Չախոյանի հետ փորձեց կապ հաստատել արհեստակցական կազմակերպության հեռախոսահամարով, որը հրապարակված է համալսարանի պաշտոնական կայքում։ Արհեստակցական կազմակերպության աշխատակիցն առաջին անգամ նշեց, որ Էդգար Չախոյանի մոտ այս պահին հյուրեր կան՝ խնդրելով ավելի ուշ կապ հաստատել, երկրորդ հեռախոսազանգի ժամանակ մեզ հայտնեցին, որ այժմ էլ ուրիշ հյուրեր կան, իսկ արդեն երրորդ հեռախոսազանգի ժամանակ հայտնի դարձավ, որ Չախոյանը հյուրերի հետ դուրս է եկել, սակայն քիչ անց վերդառնալու է։

ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության աշխատակիցը վստահեցրեց, որ վերադառնալուն պես Էդգար Չախոյանը մեզ հետ կապ կհաստատի և իր մեկնաբանությունը կտա թեմայի վերաբերյալ, սակայն վերջինս այդպես էլ կապ չհաստատեց, իսկ մեր հաջորդ հեռախոսազանգերը պազրազապես անպատասխան մնացին։

Այսպիսով, դատելով ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության նախագահի խուսափողական կեցվածցից, համոզվում ենք, որ Oragir.News-ին հասած տեղեկությունները ճիշտ են և բուհի ՔՊ-ական ռեկտորն արհկոմիտեի նախագահին պարտադրում է ազատման դիմում գրել, որպեսզի այդ պաշտոնում իր ցանկալի թեկնածուին նշանակի։

Oragir.News-ը պատրաստ է հրապարակել նաև Էդգար Չախոյանի տեսակետը, որը պարզելու և հանրությանը ներկայացնելու համար էլ ողջ օրվա ընթացքում փորձում էինք վերջինիս հետ կապ հաստատել, եթե, իհարկե, վերջինս խոսելու պատրաստակամություն կունենա։

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
21:56 Մենք չենք հանձնվում, ամեն ինչ առջևում է. Սպերցյանը մեկնաբանել է խոշոր հաշվով պարտությունը
22:13 Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմության ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
22:03 Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը