copy image url
Ներքին 2 օր առաջ - 22:45 27-06-2024

Հայաստանի շախմատի թիմը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են.

«Հայաստանի թիմը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն…
Հայաստանը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:

Վերջին խաղափուլում մեր շախմատիստները 3-1 հաշվով հաղթեցին Ավստրիայի թիմին:
Առաջնության հաղթող դարձավ Իսրայելի թիմը, որն առաջնության ընթացքում պարտվեց միայն Հայաստանի թիմին»։