Ներքին 2 տարի առաջ - 20:49 27-06-2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի։

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Թադեոսն ընդգծեց, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և Հայրենիքի հետ կապը զորացնելու համար։

Հայոց Հովվապետը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, կարևորեց սփյուռքի հայորդյաց զորակցությունը իրենց հայրենաբնակ քույրերին ու եղբայրներին Հայաստանի համար այս ծանր և դժվարին ժամանակաշրջանում։

Նորին Սրբությունն արձանագրեց, որ Ցեղասպանությունը վերապրած հայորդիները, բնակություն հաստատելով ԱՄՆ-ում, հավատքով ու լավատեսության ոգով վերակերտել են ազգային կյանքը և, համախմբվելով Եկեղեցու շուրջ, պահպանել իրենց ինքնությունը։ Հայրապետը նկատեց, որ Ուստրի հայ համայնքը, լինելով հնագույնը ԱՄՆ-ում, դրա լավագույն վկայությունն է։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ մեր ժողովուրդը նույն հավատքով ու զորեղ կամքով, համազգային միասնականությամբ ի զորու է դիմագրավել մերօրյա բոլոր դժվարություններն ու փորձությունները, ամրապնդել հիմերը հայոց անկախ պետականության, հետամուտ լինել տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը նաև պատգամեց ուխտավոր հայորդիներին առավել աշխուժացնել համայնքային կյանքը՝ կրթելով ու դաստիարակելով իրենց զավակներին հոգևոր-ազգային արժեքներով, ամրապնդելով նրանց սրտերում սերն ու նվիրումը հայրենիքի և Հայոց Եկեղեցու նկատմամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում