Ուղիղ եթեր

Նախկիններն էլ, ներկաներն էլ իրենց մեղավորությունն ունեն․ անցորդները՝ Ադրբեջանի ագրեսիվության մասին

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 27-06-2024
Հանքավանում օրեր առաջ ՔՊ քաղաքական ժողովին ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ժամանակ ասել է․ «Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրեժս քեզանից լուծեմ և սա ամենամեծ մարտահրավերն է, որը պիտի հաղթահարենք»:

Այսպիսով՝ Փաշինյանը Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները պայմանավորում է ՀՀ նախկին ղեկավարների վարած քաղաքականությամբ։ Այսինքն՝ նախկին 30 տարվա իշխանություններն են մեղավոր, որ Ադրբեջանը թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ և նրանց պատճառով ուզում է վրեժ լուծել ժողովրդից։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվել՝ համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի հետ, որ Ադրբեջանի ներկայիս ագրեսիվության պատճառը նախկիններն են։

Քաղաքացիների մի մասն ասաց, որ համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ․
«Որ նախկիններն ունեն իրենց մեղքի բաժինը դա միանշանակ է»,- ասաց մի կին։

«Նախկիններն էլ ներկաներն էլ իրենց մեղավորությունն ունեն»,- նշեց անցորդներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
23:53 Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը բարձր է․ Stratfor

Ձեզ գուցե հետաքրքրի