Ներքին 2 տարի առաջ - 16:25 27-06-2024

Այս տարի շուրջ 100,000 վայրի ծառ կտնկվի Վայոց ձորի մարզում

Այս տարի Հայաստանի անտառներում տնկվելու են 100,000 վայրի սերմերից խնամքով աճեցված տնկիներ, որոնք մեծ դրական ազդեցություն են ունենալու անտառների վերականգնման և մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը մեղմելու ուղղությամբ։ Այս արդյունքին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC) հաջողվել է հասնել Ուշի գյուղում կառուցված 4 նոր տնկարանների շնորհիվ, որտեղ հնարավորություն է ստեղծվել աճեցնելու շուրջ 150,000 վայրի տնկի։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից հայտնում են, որ աճեցված 100,000 վայրի տնկիներն այս տարի տնկվելու են Վայոց ձորի մարզում՝ Հայաստանի համար նոր տեխնոլոգիայի կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Հատուկ ընտրված «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդն ապահովվում է բույսերի բարձր կպչողականություն։ Տարիներ շարունակ FPWC կողմից կիրառվող մեթոդի շրջանակներում ընտրվել են տեղի էնդեմիկ բուսատեսակների սերմեր, սածիլները խնամքով մշակվել են տնկարաններում, այսպիսով հարմարեցվելով տարածքին, որտեղ տնկվելու են։

Ծառատունկից հետո մեր նոր տնկված ծառերի նկատմամբ իրականացվում է նաև հետագա խնամք մինչ դրանք դառնան ավելի հասուն և կայուն ծառեր։

Հիմնադրամից հայտնում են, որ տնկված ծառերը ոչ միայն օգտակար են անտառների վերականգնման տեսանկյունից, այլև՝ հետագայում դրանց պտուղները կարող են կեր հանդիսանալ վայրի կենդանիների համար և որոշակիորեն մեղմել կենդանիների գյուղեր ներթափանցելու խնդիրը, որն ակնհայտ է հենց Վայոց ձորի մարզում։

FPWC-ն անտառավերականգնման ծրագիրն իրականացվում է 2016 թվականից։ Այս տարիների ընթացքում մասնագետների ներգրավմամբ և նվիրված աշխատանքի արդյունքում վայրի բնության մեջ տնկվել է շուրջ 430.000 ծառ։ Հիմնադրամը շարունակում է աշխատել անտառվերականգնման ծրագրի զարգացման և ընդլայնման ուղղությամբ և այսուհետ ծրագիրը միայն ընդլայնվելու է։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը