Ներքին 2 տարի առաջ - 21:48 25-06-2024

ՆԳՆ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով նախարարությունը մրցույթ է հայտարարել

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով հասարակական կարծիքը, քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ ոլորտային կառավարման գործընթացներում, գերատեսչության նախարարի հրամանով՝ հաստատվել է ՆԳ նախարարին կից Հասարակական խորհրդի աշխատակարգը։

Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից՝ հստակեցնելով, որ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ:

Նախարարությունը հաղորդում է, որ մրցույթին կարող են մասնակցել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, և որոնք ունեն Ոստիկանության կամ Միգրացիայի և քաղաքացիության կամ Փրկարար ծառայության ոլորտներում առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն), և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի գործունեության առավել արդյունավետ իրականացմանը:

ՀՀ ՆԳՆ-ը տեղեկացնում է, որ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` դիմում՝ խորհրդի նախագահ Վահե Ղազարյանի անունով (ձևը կցվում է), կազմակերպության կանոնադրության պետական գրանցման համարը, ամփոփ տեղեկանք` վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ, հիմնավորում` Հասարակական խորհրդում ներգրավման վերաբերյալ (1.5-2 էջ), հակիրճ վերլուծություն՝ վերջին 3 տարիների ընթացքում Ոստիկանության կամ Միգրացիայի և քաղաքացիության կամ Փրկարար ծառայության ոլորտներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ (4.5-5 էջ)։

Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը:

Հայտերը պետք է ներկայացվեն հունիսի 25-ից հուլիսի 9-ը ներառյալ՝ ուղարկելով [email protected] էլփոստին:

Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել՝ 010 596935 հեռախոսահամարով։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին