Ներքին 2 տարի առաջ - 20:07 25-06-2024

Ավտոմեքենայով «Դալմա Գարդեն մոլ» գնալը դարձել է վճարովի

«Դալմա Գարդեն մոլը»-ում ավտոկայանատեղին վճարովի է դարձել։ Այս մասին ահազանգում են քաղաքացիները։

Oragir.News-ը կապ հաստատեց «Դալմա Գարդեն մոլի» օպերատորի հետ, որ տեղեկատվություն ստանա ավտոկայանատեղիի վճարովի դառնալու պատճառների և հիմքերի մասին։ Սակայն օպերատորը նշեց, որ իրենք չունեն մամուլի ծառայություն, որը կպատասխաներ մեր հարցերին։ Իսկ հարցին, թե արդյոք ինքը տեղյա՞կ է, թե ինչու են ավտոկայանատեղին դարձրել վճարովի, պատասխանեց․

«Դա ղեկավարություն է որոշել, ես տեղյակ չեմ մանրամասներից»։

Նշենք, որ նույնատիպ իրավիճակ է նաև «Ռիո Մոլ» և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, սակայն ի տարբերություն «Դալմա Գարդեն մոլի»` կան ավտոկայանատեղիից անվճար օգտվելու խելամիտ պայմաններ։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով