Ուղիղ եթեր
ԿԳՄՍ նախարարը մասնակցել է կրթական հասատատություններում ատելության խոսքի մասին քննարկման
copy image url

ԿԳՄՍ նախարարը մասնակցել է կրթական հասատատություններում ատելության խոսքի մասին քննարկման

Ներքին 11 ամիս առաջ - 18:56 25-06-2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Ատելության խոսքի հակազդում կրթական հաստատությունների կարողությունների հզորացման միջոցով» թեմայով քննարկմանը, որը կազմակերպել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարիա Պապամիխայիլը, ՀՀ բուհերի ներկայացուցիչներ:

Միջոցառումն անցկացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի շրջանակում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել ՄԻՊ-ին և միջազգային գործընկերներին՝ ջանքերը համախմբելու և միասնաբար ատելության խոսքի դրսևորումների դեմ հետևողական ու պատշաճ աշխատանք իրականացնել համար:

«Ժամանակակից աշխարհում տեղեկատվական հոսքերն իրենց ծավալով ու հաճախականությամբ մեծ ազդեցություն ունեն յուրաքանչյուրիս վրա, ինչին դիմակայելու համար համապատասխան հմտություններ ու կարողություններ են անհրաժեշտ: Տեղեկատվական հոսքերում փաստարկված նյութը մանիպուլյացիաներից զատել հաճախ բավականին բարդ է: Կրթության ոլորտում կատարվող փոփոխությունները միտված են մեդիագրագիտության կարողունակության ձևավորմանը. կրթական նոր չափորոշիչներում, սկսած նախադպրոցական կրթությունից, մեդիագրագիտռությունն ամրագրել ենք ՝ որպես կարևոր և առանցքային ունակություն: Կրթական հաստատություններն ունեն հատուկ հանձնառություն՝ հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում մեդիակրթությունը դիտարկել կրթական ծրագրերի անբաժան մասը»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ ատելության խոսքի դրսևորումներ հաճախ նաև ակադեմիական միջավայրերում են հանդիպում, ինչը պետք է բացառվի.

«Ադմինիստրատիվ ու վարչական եղանակներով նման դրսևորումներն արգելելը չի կարող բավարար արդյունավետություն ապահովել, պետք է ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքը ինքնաբերաբար դուրս կմղվի: Պետք է շատ ջանքեր ներդնենք՝ հասկանալու՝ որոնք են խնդիրներն ու պատճառները, և ինչ կարող ենք անել, որ անցանկալի դրսևորումները դառնան ավելի հազվադեպ՝ ընդհուպ մինչև լիարժեք բացառում,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել,- ընդհանրապես կրթությունն ու ատելության խոսքը հակադիր երևույթներ են: Ակադեմիական կրթության մեջ ինքնին դրված է մտքի գաղափարը. երբ միտքդ աշխատում է, անհամաձայնություններդ փաստարկների ու հիմնավորումների միջոցով են արտահայտվում, իսկ ատելության խոսքը հնչում է այն ժամանակ, երբ ավարտվում է միտքը, և առաջ են գալիս անվանարկումն ու վիրավորանքը: Հետևաբար, մտքի աշխատանքը զարգացնելը կրթական ոլորտի գործն է»:

Նախարարի գնահատմամբ՝ ՄԻՊ-ի նախաձեռնած հարթակն օգնելու է ընդհանուր աշխատանքում առաջ գնալու և արդյունքներ գրանցելու հարցում:

Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ ատելության խոսքին վերաբերող խնդիրները մերօրյա իրականության լրջագույն խնդիրներից են:

«Երբեմն հասարակական միջավայրում չենք պատկերացնում, որ մեր խոսքն իրավաչափ չէ և չի ենթարկվում խոսքի ազատության միջազգային չափանիշներին: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համանման խոսքը տարածվում է շատ լայն մասշտաբով, այդ թվում՝ ակադեմիական ոլորտում, ինչն առանձնակի ցավալի է, որովհետև դա այն միջավայրն է, որը պետք է օրինակելի վարքագիծ թելադրի երիտասարդների համար: Եվ մենք նախորդ տարվանից մտածել ենք ատելության խոսքին առնչվող խնդիրները հասցեավորել ոչ միայն հանրային գործիչներին, այլև կրթական, ակադեմիական ոլորտներում»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Նա շնորհակալություն է հայտնել գործադիր մարմնին՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարությանը և միջազգային գործընկերներին, որոնք կարևորում են հիմնախնդիրը: Անահիտ Մանասյանն ընդգծել է՝ սա ոչ թե մեկանգամյա միջոցառում է, այլ մի հարթակի մեկնարկ, որը պետք է վերաբերի կրթության և ակադեմիական միջավայրում ատելության խոսքին առնչվող հարցերի հասցեագրմանը:

ՄԻՊ Անահիտ Մանասյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել են մասնակցային քննարկումների կազմակերպումը՝ դպրոցների, քոլեջների ու բուհերի սովորողների ներգրավմամբ:

Ամենից շատ դիտված

09:10 Ոտաբոբիկ նվաստացում. կա թաքնված պլան, նորից «կգցեն»
23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
12:58 Թուրքիան փոխարինում է ՌԴ-ին Հայաստանում. թուրք-ադրբեջանական մամուլը` Փաշինյանի այցի մասին
15:25 Պարզապես կանչել էին, երևի գիժը՝ Փաշինյանը, խուճապի մեջ է․ շարժման մասնակից
15:33 Բնակարանային վարձավճարի հարցը պարտավոր են լուծել. արցախցիները պատրաստվում են ցույցերի
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
17:05 Փաշինյանի հենարանը մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, նրան ո՛չ Արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը․ վերլուծաբան
12:40 Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյանի հայտարարությունը
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
14:54 Փողոցի խուժան չենք, կուսակցություն ենք․ ծանուցում լինի՝ կգնամ ոստիկանություն․ Վիկտոր Մնացականյան