Ուղիղ եթեր
Կառավարությունը կիրանցեցիներին պարտադրում է գրավոր հրաժարվել Ադրբեջանին հանձնված գույքից. Փաստինֆո
copy image url

Կառավարությունը կիրանցեցիներին պարտադրում է գրավոր հրաժարվել Ադրբեջանին հանձնված գույքից. Փաստինֆո

Ներքին 11 ամիս առաջ - 18:07 22-06-2024
ՀՀ կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել՝ հրաժարվելու այն գույքից, որը կառավարությունը, առանց որեւէ իրավական հիմքի, հանձնել է Ադրբեջանին։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Իշխանությունները դիմումի ձեւանմուշ են մշակել ու բաժանում են այն բնակիչներին, որոնց գույքը սահմանազատման արդյունքում անցել է ադրբեջանական կողմին ու պարտադրում են ստորագրել առ այն, որ բնակիչները հրաժարվում են բոլոր գույքային պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ համապատասխան գումարը ստանալով։

Ավելին, դիմումով բնակիչը լիազորում է Տավուշի մարզպետի աշխատակազմին դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ իր գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը դեռ մայիսի 20-ին կեղծ տեղեկություն էր տարածել՝ պնդելով, թե, Կիրանցի մի շարք բնակիչներին տրված սեփականաշնորհման վկայականները սխալ տվյալներով են, այսինքն՝ կեղծ են։
Մեջբերում պաշտոնական փաստաթղթից. «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»։
Մինչդեռ, կեղծ վկայականների մասին իրավապահները տեղեկություններ չունեն, համենայն դեպս «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան դատախազությունը փաստել է, որ նման քրեական վարույթ չկա։

Հետևաբար՝ ՀՀ ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող գույքը կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնելը հանցագործություն է, և իրավապահ մարմինները պետք է դրա համար քրեական վարույթ նախաձեռնեն։

Այս պարտադրվող դիմումներից պարզ է դառնում, թե ինչու է, օրինակ, 1000 դոլար արժողությամբ վագոն -տնակի համար կառավարությունը 50 000 դոլար առաջարկում կիրանցեցիներին։ Ի դեպ, կիրանցեցիները կարող են դիմել նաեւ ՄԻԵԴ, քանի որ առ այս պահը իրավական որեւէ որոշում չկա՝ անձանց սեփականությունը բռնագրավելու եւ այլ պետության հանձնելու վերաբերյալ»։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ