Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հարձակումներ նախապատրաստելու մեղադրանքով տղամարդ է կալանավորվել
copy image url

Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հարձակումներ նախապատրաստելու մեղադրանքով տղամարդ է կալանավորվել

Արտաքին 9 ամիս առաջ - 15:31 22-06-2024
Փարիզում երիտասարդին մեղադրանք են առաջադրել քաղաքում Օլիմպիական խաղերի ժամանակ հարձակումներ նախապատրաստելու համար և կալանավորել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ին՝ BFMTV հեռուստաալիքին հղումով:

Նշվում է՝ իրավապահները կասկածում են, որ տղամարդը կապ ունի անչափահասի հետ, որին կալանավորել էին հունիսի 13-ին:

Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ երիտասարդները մեղադրվում է սոցցանցերի միջոցով բռնի գործողություններ ծրագրելու համար։ Խոսքը, մասնավորապես, հրեաների դեմ բռնի գործողություններ ծրագրելու մասին է:

Ամենից շատ դիտված