Ուղիղ եթեր
Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ-ի ինքնախոստովանությունը․ «Խաղաղության դարաշրջան»-ը տապալվել է
copy image url

Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ-ի ինքնախոստովանությունը․ «Խաղաղության դարաշրջան»-ը տապալվել է

Ներքին Արտաքին Միտք 11 ամիս առաջ - 16:15 20-06-2024

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Օրերս հայտնի դարձավ, որ Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Հայաստանը և Ֆրանսիան ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պայմանագիր են ստորագրել։ Սրա շրջանակներում ֆրանսիական Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը հայտնեց, որ ՀՀ-ն Ֆրանսիայից գնել է 36 CAESAR հրետանային համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամիսների ընթացքում։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն, անդրադառնալով Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը, հայտնել էր CAESAR-ի ձեռքբերման պայմանագրի կնքման մասին։ «Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Ջերմ և արդյունավետ հանդիպում իմ պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հետ՝ Eurosatory-ի շրջանակում։ Նոր կարևոր մեկնարկ՝ CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքմամբ»,- գրել էր նա՝ X-ի իր միկրոբլոգում։

Հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության առնչությամբ Ադրբեջանում հիստերիայի հերթական ալիքն է բարձրացել։ Այս երկրի պաշտպանության նախարարությունն այս գործարքը Հարավային Կովկասի տարածաշրջանում «Ֆրանսիայի սադրիչ գործունեության հերթական ապացույցն» էր որակել՝ նշելով, որ «տարածաշրջանում պատերազմի նոր օջախ ստեղծելու ամբողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։

Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ին ձայնակցեց այդ երկրի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, որ «Հարավային Կովկասի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականությունը ոչ արդյունավետ ու վնասակար է, իսկ ՀՀ-ին զինելը սպառնալիք է Կովկասում ձեռք բերված արդյունքներին և խաղաղությանը»։ «Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի Հայաստանում ռեւանշիստական ​​ուժերին. Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը խիստ մտահոգիչ է։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի։ Հայաստանը Հարավային Կովկասում օկուպացիա և ագրեսիա իրականացրած երկիր է։ Նման երկրին զինելն անընդունելի է»,- հայտարարել էր նա։

Ադրբեջանում բարձրացած այս հիստերիային ի վերջո արձագանքեց նաև Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս, իսկ մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Պաշտոնական Երևանը Բաքվին հիշեցրեց, որ ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, ինչպես նաև իր միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի:

Արարատ Միրզոյանի ղեկավարած ԱԳՆ-ն հարկ էր համարել Բաքվին հիշեցնել, որ ՀՀ-ն իր այս մոտեցումը գործնականում ապացուցել է, Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ՝ վերջինիս կոչ անելով վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային:

«Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»,- մտահոգություն էր հայտնել ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը, որը հիշել էր, որ իր խնդիրն իրականում Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկումն է:

Այսպիսով՝ արտաքին գործերի նախարարությունն իր այս հայտարարությամբ փաստացի խոստովանում է, որ Նիկոլ Փաշինյանի խոստացած «խաղաղության դարաշրջան»-ը փաստացի տապալվել է և անգամ թշնամուն պարբերաբար կատարվող զիջումների գնով չի հաջողվում խաղաղություն ապահովել Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կմ տարածում։

Այս մասին բազմաթիվ փորձագետներ, վերլուծաբաններ և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ դեռևս Արցախի հարցում նշաձողն իջեցնելու, ինչպես նաև Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը թշնամուն հանձնելու օրերին էին ահազանգում, սակայն Փաշինյանի իշխանությունն ականջալուր չեղավ այդ զգուշացումներին։ Ավելին՝ ՔՊ-ականները հանրությանը Տավուշի գյուղերի հանձնումը որպես հաղթանակ էին մատուցում, պնդում, որ դրանով Ադրբեջանին զրկում են Հայաստանի դեմ լեգիտիմ պատերազմ սանձազերծելու վերջին հնարավորությունից, մինչդեռ ակնհայտ էր, որ թշնամին չի սահմանափակվելու 4 գյուղերով և որոշ ժամանակ անց Հայաստանին նոր պահանջներ է ներկայացնելու։

Իրականում թշնամին պատրաստվում է Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ սանձազերծել, պարզապես աշխարհաքաղաքական իրողությունները վերջինիս դեռևս դա թույլ չեն տալիս անել։ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի Հանարապետությունից նոր տարածքներ՝ ընդհուպ մինչև բնակավայրեր գրավել, որպեսզի հետագա բանակցությունների ժամանակ այդկերպ կարողանա ճնշում գործադրել հայկական կողմի վրա և նորանոր զիջումներ կորզել։

Չնայած այս ամենին և «Խաղաղության դարաշրջան»-ի տապալմանը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի հրաժարվում այս քաղաքականությունից և, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, վերջինս պատրաստվում է Ադրբեջանի պահանջով հանձնել նաև 4 անկալվային գյուղերը, սակայն դրա համար անհրաժեշտ է հանրաքե անցկացնել, քանի որ հիշյալ 4 գյուղերը գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։

Դժվար է ասել, թե այս հանրաքվեն ինչ արդյունքներ կունենա, սակայն միանշանակ է, որ անկլավները հանձնելու դեպքում Հայաստանը բախվելու է լրջագույն անվտանգային մարտահրավերների, հայտնվելու իրական շրջափակման մեջ, քանի որ դեպի Վրաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն տանող ճանապարհները մի շարք հատվածներում հայտնվելու են Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:19 ԱՄՆ-ն 30 տոննա կշռող բունկերային ռումբով հարված է պատրաստում Իրանին
18:09 Սննդի անվտանգության ապահովո՞ւմ, թե՞ հաշվեհարդար. ինչու «Տաշիր պիցցա»-ն «հանկարծակի» վտանգավոր դարձավ
13:02 Հերացին էլ, Մաշտոցն էլ կփակեմ, մենք մեր ուզածին հասնելու ենք, պիտի գան մեր երեխեքը. ակցիայի մասնակից
19:24 Էս մասշտաբի վախկոտ ղեկավար ոչ մեկ չի տեսել. ինչ անում է՝ վախից դրդված. Ռուբեն Մխիթարյան
23:57 Եթե ՀԷՑ–ն ազգայնացվի, սեփականատերը միջազգային ատյաններում հաղթանակ կտանի. Արփինե Հովհաննիսյան
20:00 Ճնշումներ Օնիկ Գասպարյանի հանդեպ, ֆեյքերի «որս», այց օկուպացված Շուշի. ինչով կհիշվի Արմեն Աբազյանը
22:39 Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ փաստաբան
13:27 Փաշինյանը երկրի թիվ 1 գինեկոլոգն է, բժիշկն է, տնտեսագետն է, խայտառակություն է․ ակցիայի մասնակից
15:45 Գարեջուր տեղափոխող բեռնատար է շրջվել. քաղաքացիները հավաքել են չջարդված շշերը
16:47 Երիտասարդը կյանքից զրկել է ընկերուհուն, իսկ մայրը օգնել է թաքցնել մարմինը