Ներքին 2 տարի առաջ - 23:38 19-06-2024

Նիկոլը որ մարդ լիներ, ժողովուրդը շան օրի չէր լինի. Բյուրակնի բնակիչ

83-ամյա Գեղեցիկ Հովհաննիսյանը Բյուրակն գյուղի բնակիչ է։ Տարեց կինը առողջական լուրջ խնդիրներ ունի, միայնակ թոշակառու կինը սրտնեղում է, որ պետության կողմից անտեսված են, իրենք կառավարության համար ոչ պիտանի մարդիկ են։

«Ոչ ոք չի գալիս դուռս չի բացում, մի անգամ սոցապից եկան գրին-ճժին հլը պտի օգնեն, հլը պտի գան։ Մենք էլ մեր երկրի նման էսպես անտերուդուս նստած ենք։ Առաջ գոնե նորմալ կապրեինք, էսպես թանկ չէր, երկու կոպեկ թոշակ կավելացնեն, բայց էլի մարդիկ շան օրի կապրին։Նիկոլը, որ մարդ լիներ ժողովուրդը շան օրի չէր լինի»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է տարեց կինը։

Բյուրակնի բնակիչն ասում է` 50.000 դրամ թոշակ է ստանում, որն ամբողջությամբ դեղերի վրա է ծախսվում։

«Ես օրը 5-6 դեղ եմ խմում...աչքի լույս չունեմ, բրոնխներս խեղդում են։ Ուր դիմում ես, ասում են` մենք ինչ կարող ենք անել։ Ինչպես ուզեն կխաբեն, ոչ օրենքից եմ բան հասկանում, ոչ էլ ինձնից»,-շարունակում է Բյուրակնի բնակիչը։

Տիկին Գեղեցիկն ասում է` երկրում կարգուկանոն չկա, բոլորը հայհոյում են, չգիտես ինչ են ուզում, հարստանում են խեղճուկրակ ժողովրդի հաշվին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից