Ներքին 2 տարի առաջ - 16:53 17-06-2024

Երևանում 35-ամյա տղամարդը մի քանի անգամ շտապօգնություն է կանչել, վիճաբանել է բժիշկների հետ․ shamshyan.com

Մայիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ գտնվում է Արզումանյան փողոցի 8Ա հասցեում, հեռախոսազրույցի ժամանակ լսվել են բարձր ձայներ, որից հետո զանգն ընդհատվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության 2-րդ ենթակայանից հաղորդում է ստացվել, որ Արզումանյան փողոցի 8Ա շենքի 27/1 բնակարանից, մի քանի ժամ շարունակ, չորս կանչ է գրանցվել, որտեղ 35-ամյա Նարեկ Ե․-ն, վիճաբանել է շտապօգնության խմբի հետ և վերցրել բժշկի պլանշետը, հիմա նորից կանչ է տվել, սակայն վերջինս գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ագրեսիվ վարքագիծ է դրսևորում:

Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «գլխի գագաթային շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ, շտապօգնության 25 խումբը նշված հասցեից բուժօգնության է տեղափոխել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 35-ամյա Նարեկ Ե․-ին։

Մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին, Նարեկ Ե․-ն հայտնել է, որ իր կողմից տրված ահազանգերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, նաև նշել է, որ իրեն ոչ ոք չի հարվածել ու չի հիշում որտեղ և ինչ հանգամանքներում է ստացել մարմնական վնասվածքները:

Դեպքի փասոտվ ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան