Ներքին 2 տարի առաջ - 12:02 15-06-2024

Սիրելի Սրբազան, եթե ձախողվի Ձեր նախաձեռնած շարժումը, ապա դա լինելու է կազմակերպական թերացումերի պատճառով. Հայրիկյան


Սիրելի Սրբազան, Աստուած ոչ անի, բայց եթէ ձախողուի Ձեր նախաձեռնած եւ անձամբ իմ (նաեւ ԱԻՄ-ակաների հիմական մասի կողից) աջակցութեան արժանացած շարժումը, ապա դա լինելու է հիմնականում Ձեր կազմակեպրպական թերացումերի պատճառով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

««Պլան Բ» (նաեւ «Գ») ունենալու առաջարկին կարեւորութիւն չտուեցիք, մինչդեռ անտարբերակ որեւէ աշխատանք չի լինում։
Հրապարակայնաւրէն տեսանելի խորհրդակցական կազմի բացակայութիւնը կասկածների տեղիք է տալիս եւ պակասեցնում վստահութիւը։ Մարդիկ թէկուզ շատ հեռաւոր ձեւով պէտք է իրենց մաս զգան նաեւ որոշումների կայացման գործընթացներում․․․
2 աւրից տեղի է ունենալու հերթական եւ հենց այդ պատճառով արդէն ոչ այնքան հզոր եւ պատմական հաւաքը, իսկ Դուք դեռ չեք հանդիպել այն մարդու հետ, ով տեսնելով սկսուող բարոյահոգեբաական նահաջի նախանշանները գնաց ահատակա բողոքի հնգաւրեայ հացադուլի, ով եղել է Հայաստանի անկախութեան պայքարի առաջնորդը եւ ում հիսուն տարի առաջ արտայայտած մտքերը այսաւր էլ արժեքաւոր եք համարում։ (Չգիտեմ, միւս քաղաքական ուժերի հետ հադիպելու Ձեր հրապարակաւ արած յայտարարութիւն իրականութիւն դարձել է, թէ՝ ոչ․․․)

Ձեր զբաղուածութիւնն ընդգծելով (նման դէպքերում ես սովորաբար արձանագրում եմ, որ համագործակցելն անիմաստ է, բայց այս անգամ բացառութիւն արեցի) Դուք ինձ տուեցիք Ձեր աւգնական Ար. Սարգսեանի հեռախաւսահամարը։ 2-3 շաբաթների ընթացքում նա ոչ մի անգամ չզանգահարեց ինձ եւ ոչ մի անգամ չպատասխանեց իմ որեւէ հեռախաւսազանգի (կամ յետոյ յետ չզանգեց)։ Սա պիտի անհանգստացրած լինէր Ձեզ։

Հասկանալի է, որ Դուք խիստ ծանրաբեռնուած եք , բայց նաեւ հենց այդ հանգամանքն է պարտաւորեցնում նուազեցնել այն կազմակերպական աշխատանքներն առաւել արդիւնաւէտ դարձնելու միջոցով։

Անդրադառնալով այս խնդրին, ես ոչ միայն քննադատական տեսակէտ եմ արտայայտում, այլեւ միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ, Ճիշտ է, անհատական (աշխատանքային եւ ստեղծագործական) մեծ ծանրաբեռնուծութեան տակ եմ, բայց պատրաստ եմ ամեն բան մի կողմ դնել եւ յանուն մեր բարձրագոյն նպատակների դառնալ Ձեր 24/7 աւգնականներից մէկը թէ կազմակերպական եւ թէ իրաւաքաղաքական հարցերում»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո