Մամուլ 2 տարի առաջ - 07:50 15-06-2024

Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեում ներքին կարգով քննարկվել է ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ընկերության շուրջ առաջացած աղմկահարույց քրեական գործը կարճելու հարցը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ որպես այդ գործողության հիմք մտածել են գրել, որ պետությանը հասցված վնասը վերականգնվել է, էլ շարունակության կարիք չկա: Ինչպես բոլոր ՔՊ-ականների գործերը, այս դեպքն էլ ծածկադմփոց կարվի։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ստացած լուրերի համաձայն, գրել էր, որ նախաքննական մարմինը քննարկել էր, թե պետք է հարցաքննեն ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջը՝ Նաիրա Հակոբյանին, սակայն մինչ օրս նրան այդպես էլ չեն հարցաքննել։
Նշենք, որ նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։ Իրավապահները ապօրինի գործող հանքի տարածքից նրանց տեղափոխել էին քննչական մարմին։ Ավազի հանքի աշխատանքը դադարեցվել էր: Պատգամավորի կնոջ ընկերության կողմից ավազի ապօրինի արդյունահանման հետեւանքով՝ պետությանը խոշոր վնաս է պատճառվել։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին Գլխավոր դատախազությունից։

Ըստ դատախազության՝ 2023 թ.-ի մարտի 13-ին Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում, առանց ընդերքօգտագործման իրավունքի, 6750 խորանարդ մետր ավազակոպճային լեռնային զանգված է տեղահանվել, որի հետեւանքով՝ 2.4 հեկտար հողաբուսական շերտ է վնասվել։ Ապօրինի ձեռնարկատիրության, հողը փչացնելու, ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու հատկանիշներով (երեք դրվագ) քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշենք՝ ըստ «Հետք»-ի՝ «Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն: Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է». բայց ՀԿԿ-ում քննարկում են այս գործը կարճելու հարցը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել