Բա որ մատներս սխալ կնոպկի կպնի, բա որ լույսերը գնան․ կառավարությունն օգտվելու է ամպային ծառայություններից
copy image url

Բա որ մատներս սխալ կնոպկի կպնի, բա որ լույսերը գնան․ կառավարությունն օգտվելու է ամպային ծառայություններից

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:15 14-06-2024
Նախնական շրջանում տեղեկատվությունը ամպային տիրույթում պահելուց հետո մնացած սերվերներն ու թղթերը չենք վառի, կհամոզվենք, որ ամպային տիրույթն աշխատում է: Այս մասին, այսօր կառավարության նիստում «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին որոշման քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ այս նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների եւ տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն ամպային լուծումներ:

«Հետագայում արդեն պետք չի լինի պահել, որովհետեւ նույն ամպային տիրույթում մի քանի շերտերով է պահվում, եւ եթե մի տեղ մի բան տեղի ունենա, մյուս շերտերից կարելի է վերցնել: Քանի որ նոր բան է, փուլային տարբերակով ենք գնում, որ ամեն ինչ միանգամից չլցնենք, էդտեղ հետո մատներս սխալ կնոպկի կպնի ու պարզվի որ ամբողջը կորսվել է»,- ժպիտով ասաց նա:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ նմանատիպ մի հարց էր ուզում տալ․ «Ճիշտն ասած՝ այդպիսի հարց էի ուզում տալ, բայց կնոպկեն չէի մտածել։ Մտածում էի՝ բա որ լույսերը մի օր գնաց, կարող է 18 տարի ամեն ինչ լավ լինի, 19-րդ տարում ինտերնետի կաբելը կտրվեց, պարզ ձևակերպումներ ենք տալիս, բայց մի օր այդ համակարգը խափանվեց, ինչ-որ մի քաղաքացու պետք է ինչ-որ մի ծննդական, որը թղթով կար, հիմա չկա, դա հասկանանք մի հատ»,- ասաց նախարարը։

Փաշինյանն էլ նշեց, որ այդ հարցերը արդեն 50 տարի առաջ այլ երկրները, որոնք կիրառում են ծրագիրը, մտածել են դրանց մասին․ «Սա մենք գիտեք ինչի մասին ենք խոսում, սա մոտավորապես նույնն է, որ գութանը ձիու վրայից հանում ենք, գցում տրակտորին, այն ժամանակ էլ բազմաթիվ մտավախություններ են եղել դրա հետ կապված։ Ես հիշում եմ 90-ականներին ՀՀ-ում մտածում էինք, որ այս ավտոմատ փոխանցումատուփերով մեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են, ցեխի մեջ խրվում են, արագություն չեն հավաքում և ճիշտը ձեռքի շարժիչով մեքենաներն են։ Նույնն էլ սա է, մենք ավտոմատ փոխանցումատուփի պետք է անցնենք տվյալների պահպանման շրջանում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին