Ինչո՞ւ միջազգային հանրությունը ՀՀ-ից երես թեքեց Լիսաբոնում 
copy image url

Ինչո՞ւ միջազգային հանրությունը ՀՀ-ից երես թեքեց Լիսաբոնում 

Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:00 14-06-2024
Անցյալը հասկանալն ու դրանից դասեր քաղելն անհրաժեշտ է հիմնականում երկու նկատառումներով՝ ավանդույթները պահպանելու և սխալները չկրկնելու համար։ Սխալները քննելիս հաճախ նաև տրվում են քաղաքական և իրավական գնահատականներ։ Սակայն կարևոր է, որ կոնկրետ նշվի, թե նախկին իշխանությունների ո՞ր սխալներն են հանգեցրել աղետների, կորուստների կամ պարտությունների։

Անցյալի գնահատական ներկայացնող Նիկոլ Փաշինյանը հետապնդում է լրիվ այլ նպատակ՝ արցախյան պարտությանն առնչվող մեղքերը բարդել նախկինների վրա և արդարացնել սեփական սխալներն ու մեղքերը։

Մասնավորապես՝ հունիսի 13-ին ԱԺ-ում ելույթի ժամանակ Փաշինյանը կրկին անդրադարձել է Արցախի խնդրին։ «1996 թվականի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթնաժողովում ձևավորվել է «կոնսենսուս մինուս 1» իրավիճակ, որտեղ «մինուս 1»-ը ՀՀ-ն է, ում միջազգային հանրությունն ասել է, որ ԼՂ-ի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, և ԼՂ-ն պետք է բարձր ինքնակառավարման կարգավիճակ ստանա Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեջբերելով ԵԱՀԿ գործող նախագահի ելույթից հատված, որում նշվում է, որ «ԼՂ-ին կշնորհվի Ադրբեջանի կազմում ամենաբարձր մակարդակի ինքնակառավարում»։

Փաշինյանն անցյալի այս դրվագը հիշատակելով, սակայն, չի ասում, թե ինչու՞ է Լիսաբոնի գագաթնաժողովում այդպիսի իրավիճակ ստեղծվել։ Ինչու՞ է միջազգային հանրությունը ՀՀ-ի դեմ այսպիսի դիրքորոշում ընդունել 1996-ի դեկտեմբերին։ Եվ 2018-2020-ին ինչու՞ է Փաշինյանը շարունակել նախկինների նույն, իր բնորոշմամբ՝ սխալ քաղաքականությունը։

Կարևոր այս հարցերի միտումնավոր շրջանցումը հիմք է տալիս ենթադրելու, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի հասկացել նախկին իշխանությունների և իր կատարած սխալ քայլերը, կա՛մ միտումնավոր քողարկում է դրանք։

Այսպիսի վերաբերմունքն անցյալի նկատմամբ հակաքաղաքական է, քանի որ սխալ ուղերձ է հղում հանրությանն, այդ թվում սկսնակ քաղաքական գործչին, որը վաղը կարող է դառնալ վարչապետ ու երկիրը գցել նույն փոսը։

Հավանաբար՝ նույնպիսի սխալ դաս ստացել է նաև Նիկոլ Փաշինյանը 2007-2018 ժամանակահատվածում, երբ քաղաքականության մեջ առաջին քայլերն էր անում։ Նրա մենթորներն ու երբեմնի ավագ գործընկերները Լիսաբոնի գագաթաժողովի և այդ տարիներին ՀՀ իշխանությունների կատարած քայլերի մասին ավելի հանգամանալից կարող էին ներկայացնել նրան։ Սակայն, ենթադրաբար՝ թաքցրել են ճշմարտության կարևոր մասը։ Եվ, հավանաբար, այդ սխալ դասերի արդյունքում է Նիկոլ Փաշինյանը 2018-2020-ին շարունակել, իր բառերով ասած՝ խաբել հանրությանը։

Հանրային խոսույթում շրջանառվում է նաև այլ վարկած, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը 2018-2020-ին ամեն ինչ շատ լավ գիտեր ու հասկանում էր, սակայն չբարեկամների հետ ձեռք ձեռքի, միտումնավոր շարունակել է սխալ ուղեգիծը նախկինների սկսած պարտության ընթացքը ողբերգական ավարտին հասցնելու համար։

Ի վերջո, հարկ է քաղաքական իրադարձությունները քննել ոչ հատվածաբար, այլ համապատկերով և համադրելով։ Այս տեսանկյունից հարկ է նշել, որ 1996-ի դեկտեմբերի 3-ին նախորդել էր 1995-ի մարտի 16-ին ստորագրված ՀՀ-ում ռուսական ռազմակայան տեղակայելու մասին հայ-ռուսական պայմանագիրը, որի հայերեն տեքստը պաշտոնական աղբյուրներում չկա։ Հիշեցնենք, որ 1994-ի զինադադարի բանակցությունների ժամանակ կողմերի և միջնորդների միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ արցախյան զինադադարի պայմանագիրը ստորագրելուց հետո ռուսական զորքերը դուրս են գալու Հայաստանից, Ադրբեջանից և Արցախից։ Ի հեճուկս այս պայմանավորվածության, ՀՀ-ից դուրս չեն բերվել ռուսական զորքերը, որոնք մինչև օրս դեռ ՀՀ-ում են։ Այս է պատճառը, որը միջազգային հանրությունը 1996-ի դեկտեմբերին «Կոնսենսուս - 1» դիրքորոշում է արտահայտել Լիսաբոնի գագաթաժողովում։ Այս կարևոր հանագամանքը ստվերելը ազնիվ չէ քաղաքացիների և հատկապես վաղվա վարչապետի նկատմամբ, որը չիմանալով ճշմարտությունը, կարող է նոր աղետներ պատճառել պետությանն ու ժողովորդին, հետո մեղքերը բարդել նախկինների վրա։

Պարզ ասած՝ նախկիններին քննադատելն առավել օգտակար է, երբ կոնկրետ նշվում են նրանց կատարած սխալները, որոնք աղետալի հետևանքներ են ունեցել։ Եթե այս ընդգծումը չկա, ապա նախկիններին վիրավորելը սովորական պոպուլիզմ է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ