Ներքին 2 տարի առաջ - 14:37 13-06-2024

Երևանում «Land Rover Sport»-ը ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում «Land Rover Sport» մակնիշի ավտոմեքենան Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Նորաշեն-Հարավ-արևմտյան թաղամաս ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետոիտնի համար նախատեսված մայթին և բախվել նշված հատվածում կառուցվող «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի պաշտպանիչ երկաթե ճաղավանդակին:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Դեֆանս Հաուզինգ» ընկերության աշխատակիցները՝ ընկերության բուժակի գլխավորությամբ, ով օգտագործել է նաև բուժկետում պահվող բժշկական պարագաները, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և տեղում իրականացրել են հերթապահություն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկբզնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում