ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ կառավարության ողջ կազմը այժմ գտնվում է ԱԺ շենքում։
«Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը և սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերին և կատարում նրանց բոլոր հրահանգները»,-ասաց նա։
Դանիելյանի խոսքով՝ Կիրանցից սկսված այս շարժումը հասել է իր տրամաբանական ավարտին։
«Մեր իրականության մեջ ամոթ է, որ հերոսածին ծնողին բերման են ենթարկում, ուժ են կիրառում, և մենք տանը նստած ենք։ Դա մեր ամոթն է ու խարանն է։ Նրանց տղաները իրենց կյանքն են դրել այս հայրենիքի համար, իսկ նրանք այս հայրենիքի համար իրենց առողջությունն են դնում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։