«Mitsubishi» բեռնատարը հայտնվել է Հրազդան գետում. գետից դուրս է բերվել կնոջ և աղջիկ երեխայի մարմիններ. վարորդին փնտրում են. shamshyan.com 
copy image url

«Mitsubishi» բեռնատարը հայտնվել է Հրազդան գետում. գետից դուրս է բերվել կնոջ և աղջիկ երեխայի մարմիններ. վարորդին փնտրում են. shamshyan.com 

Ներքին 11 ամիս առաջ - 23:28 08-06-2024
Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ դեռևս անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե հատվածին և ընկել Հրազդան գետը:

Ջրասուզակը գետից դուրս բերեց աղջիկ երեխայի և մոտ 35-40 տարեկան կնոջ դիեր:

Այս պահին ջրասուզակները որոնողական աշխատանքները շարունակում են:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը, որոնում են վարորդին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: