Մամուլ 2 տարի առաջ - 08:40 08-06-2024

ՔՊ-ն «զադնի» չի դնի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Փաստաբանական, նոտարական համայնքներին հավելյալ հարկելու օրենսդրական փոփոխության նախագիծը թերեւս կմնա անփոփոխ եւ կներկայացվի հաջորդ շաբաթ մեկնարկվելիք նիստերի օրակարգում՝ երկրորդ ընթերցման։ Խոսքը փաստաբաններին, նոտարների ավելացված արժեքի հարկով հարկելու մասին է, որի նախագիծն անցած նիստերին ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Երեկ ԱԺ տնտեսական հանձնաժողովի ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ երկրորդ ընթերցումից առաջ աշխատանքային փակ քննարկում են անցկացրել, որին մասնակցել են նաեւ նոտարներ, մի խումբ փաստաբաններ՝ Պալատի նախագահ Սիմոն Բաբայանի գլխավորությամբ։

Մեզ պատմեցին՝ որքան էլ փաստաբանները ՔՊ-ականներին համոզել, բացատրել են, որ փոփոխությունից տուժելու են քաղաքացիները, քանի որ ավելանալու են փաստաբանական ծախսերը, եւ դա չի լինելու իշխանության օգտին, միեւնույն է՝ ՔՊ-ն չի նահանջել։ Պատրաստ են ընդառաջել փաստաբանների միայն այն առաջարկին, որ նոր ընդունվող փոփոխությունը չկիրառվի՝ հետադարձ ուժ չունենա այն շահառուների համար, որոնք մինչ այդ օրենքի ընդունումը պայմանագրեր են կնքել: Առաջարկ է եղել, որ չտարածվի անվճար ծառայությունների դեպքում, սակայն այդ առաջարկն էլ ՔՊ-ականների կողմից ո՛չ մերժում է ստացել, ո՛չ հաստատում: Ասել են` դա դժվար վերահսկելի կլինի։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին