Ներքին 2 տարի առաջ - 20:37 07-06-2024

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագրի կնքմամբ կորչում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության իմաստը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարծիքով՝ Երևանն իր կողմից իրականացնում է քայլեր, որոնք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակ ունեն, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին խոսակցությունները այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իրենք հայկական կողմին առաջարկել են, որ Բաքուն ու Երևանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը վերացնելու համար:

«Եթե մենք խաղաղության պայմանագիր ենք կնքում, իր իմաստը ուղղակի կորում է, որովհետև չէ՞ որ նույն Ադրբեջանն ասում է, որ իբր Հայաստանը ինչ-որ նկրտումներ, ինչ-որ պահանջներ ունի: Խաղաղության պայմանագիրը կկնքենք, հարցը դուրս կգա: Ես կարծում եմ՝ դրա կարիքն էլ չի լինի; Ես չեմ հասկանում, թե ինչու է պետք է ամեն անգամ, երբ արդեն համաձայնություններ ենք ունենում, Ալիևը փորձում է հարվածել խաղաղության գործընթացին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը սահմանադրությամբ ամրագրված կետով «տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից», ինչն անընդունելի է, ԱԺ նախագահն ասաց, որ միայն կարող է կրկնել ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումը և որևէ բան չի կարող ավելացնել դրան:

Նա ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի ներքին գործն է և Կառավարությունը վաղուց է Սահմանադրության մասին խոսում, բայց ոչ այդ կոնտեքստով:

«Մենք գլոբալ առումով շատ մեծ փոփոխությունների կարիք ենք տեսել 2018-ից հետո եւ 2020-ին նախաձեռնել ենք»,- ընդգծեց Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ ուղիղ կապ է տեսնում և շատ ցավում է, որ այն շարժումը, որն այսօր փողոցում է, Բաքվի ջրաղացին ջուր է լցնում։ Նա հավելեց, որ սա այն շարժման հետևանքն է, որը Երևանի փողոցներում էքսկուրսիաներ է անում։

Հարցին՝ ի՞նչ կապ ունի շարժումը Ալիևի պահանջների հետ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ո՞նց կապ չունի: Տեսեք, մենք Ադրբեջանին ենք փոխանցում 9-րդ խմբագրմամբ առաջարկները, դրանից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ դա դրական է, բայց հիմա իրենք փորձում են օգտվել և թուլացնել մեզ այս իրավիճակում: Երբ տեսնում են, որ ներքին ինչ-որ գործընթաց է լինում, պետք է իրար հետ պասերով խաղան: Ես վստահ եմ, որ դրանք նույն տեղից ուղղորդվող գործընթացներ են: Այնտեղից, որտեղից ուղղորդվում է ՀՀ-ում իշխանություն փոխելու ցանկությունը, որոնք զուգորդվել են ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակումներով: Այնտեղից, որտեղից ուղղորդվում են հանրահավաքների հրավերքները»,- նշեց Սիմոնյանը՝ հստակեցնելով, որ սա իր կողմից քաղաքական հայտարարություն է:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի