Գազալցակայանը պայթեցրել են. կասկածներ ունեմ, թե ով. սեփականատիրոջ ամուսին
copy image url

Գազալցակայանը պայթեցրել են. կասկածներ ունեմ, թե ով. սեփականատիրոջ ամուսին

Ներքին 10 ամիս առաջ - 11:14 07-06-2024
Գազալցակայանը պայթեցված է, թող իրավապահները պարզեն պայթեցնողի անձը, թող փնտրեն իմ կոնկուրենտների մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց գազալցակայանի սեփականատեր Շուշանիկ Հայրապետյանի ամուսինը:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան գազալցակայանում պայթյուն էր որոտացել:

«Ես մեկ տարի առաջ անցել եմ բոլոր փորձաքննությունները և ստացել եմ բոլոր փաստաթղթերը: Այդ խոսակցությունները սուտ են, ճանապարհից շեղելու նպատակ են հետապնդում:

Մենք մեկ տարվա ընթացքում երեք անգամ անցել ենք փորձաքննություն, ընդհանրապես պետք է մեկ անգամ անցենք:

Մեր վարկածն այն է, որ պայթեցրել են օբյեկտը: Ունեմ կասկածներ, որոնք չեմ հրպարակի: Իրավապահներին կհայտնեմ: Համագործակցելու եմ քննիչների հետ, որ պարզվի պայթեցնողի անձը»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված