Ներքին 2 տարի առաջ - 18:15 06-06-2024

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում ԲԴԽ նախագահը գործընկերներին է ներկայացրել դատավորների գնահատման նոր համակարգի ներդրումը, որը հնարավորություն կընձեռի առավել թափանցիկ ու արդյունավետ դարձնել դատավորների առաջխաղացման գործընթացը, կբացառի դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը և կմոտիվացնի դատավորներին առավել արդյունավետ արդարադատություն իրականացնելու հարցում։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ քննարկվել է Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ու անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված այն հսկայածավալ բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել վերջին շրջանում։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխություններին։

ԲԴԽ նախագահը նշել է, որ արդեն լուծված է քաղաքացիական դատարանների գերծանրաբեռնվածության թոթափման խնդիրը, որը նաև արդեն գործում է թվային հարթակում։

Մասնակի լուծված է քրեական դատարանների ծանրաբեռնծության խնդիրը, և այժմ աշխատանքներ են տարվում վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը օրենսդրական կարգավորումների և հաստիքների համալրման միջոցով թոթափելու ուղղությամբ, որի արդյունքը ևս առաջիկայում տեսանելի կլինի։

Անդրադարձ է կատարվել դատական համակարգում վեթթինգի թեմային, որը դատական համակարգի կայացման և կայուն զագացման նախադրյալներից է։

Փաստվել է, որ վերջին տարիներին դատավորների, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կազմի ճնշող մեծամասնությունը փոփոխվել է, համակարգը համալրվել է նոր՝ բարեվարքության ստուգում անցած անձանցով։

Քննարկման ավարտին պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցությունը ոչ միայն օրենսդրական բարեփոխումների միջոցով արդարադատության որակի բարելավման հարցում, այլ նաև դատարանների շենքային պայմանների բարելավման միջոց

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին