Ներքին 2 տարի առաջ - 15:51 06-06-2024

Համեմատեք Ալեն Սիմոնյանի հարսի ու Մարտակերտի քաղաքապետի գործերը. բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում

Համեմատեք Ալեն Սիմոնյանի հարսի ու Մարտակերտի քաղաքապետի գործերը. բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիշո՞ւմ եք ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի, տեղակալի և մի շարք այլ անձանց կողմից հայտնի գործը։

Հիշեցնեմ՝ ընդհանուր գծերով․ նախարարը, տեղակալը և մի խումբ այլ անձինք մեղադրվում են այն բանի համար, որ այդ խմբով խարդախությամբ հափշտակել են 238.418.100 դրամ։

Այդ խմբի անդամներից որևէ մեկն այս պահին բանտում չէ։ Ավելին՝ նախարարի տնային կալանքը (կարծեմ՝ ավարտվել է) ոչ թե դատարանն ինքնուրույն էր կիրառել, այլ՝ քննչականն էր միջնորդել, որ հենց տնային կալանք լինի։ Հիմա այդ գործով մի խումբ անձինք ազատ շրջագայում են։

Իսկ հիմա այս գործի հետ համեմատենք Մարտակերտի քաղաքապետի գործը։

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, որը 65 տարեկան է, բոլոր պատերազմների մասնակից, մեղադրվում է 1.500.000 դրամ արժողությամբ ավտոմեքենան խարդախությամբ հափշտակելու համար։ Ի դեպ, հատկանշական է, որ այդ ավտոմեքենան առկա է, շարունակում է ծառայել իր հիմնական նպատակներին, իսկ էկոնոմիկայի նախարարության գործով հափշտակված 238.418.100 դրամը կերել են, չկա։

Հիմա Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն այդ շինծու քրեական վարույթով կալանավորված է երկու ամիս ժամկետով։ Սա այն դեպքում, երբ այդ 1,5 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենան որևէ կերպ չի հափշտակվել, այլ ընդամենն անվանափոխվել է, որպեսզի հնարավոր լինի խուսափել հարյուր հազարների հասնող տուգանքներից։

Եվ նորից, ըստ մեղադրանքի՝

1) 239 միլիոն դրամ առերևույթ հափշտակած մարդիկ ազատ շրջագայում են, վայելում են կյանքը,

2) ընդամենը 1,5 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենան առերևույթ հափշտակած՝ 65 տարեկան և բոլոր պատերազմների մասնակից քաղաքապետը, ով Արցախում կորցրել է ամեն բան, գտնվում է բանտում։

Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին