copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:46 05-06-2024

Շուռնուխի տները պատրաստ են, միայն բացման արարողության օրերի հստակեցման հարցն է․ Սյունիքի մարզպետ

Շուռնուխի տները պատրաստ են, միայն բացման արարողության օրերի հստակեցման հարցն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

«Բոլոր հարցերը լուծված են։ Որևէ փոփոխություն չկա Սյունիքի մարզում, որովհետև Սյունիքում ոչինչ տեղի չի ունենում»,- նշեց Ռոբերտ Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասն անցել է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ։