Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:01 05-06-2024

Եվս մեկ ամիս՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար. ՆԳՆ

Քաղաքացիները շարունակում են օգտվել ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչներից։


ՆԳՆ-ից հայտնում են, որ արդեն երկու ամիս է՝ նրանք իրացնում են մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունները 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչով մարելու հնարավորությունը։

Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 99 996 քաղաքացի 243 683 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1 023 352 047.9 դրամ:

Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 134 360 կատարողական վարույթով բռնագանձվել է 596 093 151 դրամ:

Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 5-ը 50 տոկոս բոնուսային բաղադրիչով կարող են մարել թե՛ հարկադիր կատարման փուլում գտնվող, թե՛ չգտնվող պարտավորությունները։

Բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչի՝ 30 տոկոս նվազ կիրառման բաղադրիչից օգտվելու արդյունքում 66 292 քաղաքացի 89 886 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 541 677 074 դրամ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ