Ուղիղ եթեր
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին
copy image url

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին

Ներքին 11 ամիս առաջ - 13:27 05-06-2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Միխայել Զիբերտին Հայաստան կատարած այցի համար և կարևորել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը:

Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել ճգնաժամերի կառավարման հետ կապված խնդիրներին և երկկողմ համագործակցությամբ դրանց առավել արդյունավետ արձագանքելու հնարավորությանը:

Հանդիպման ընթացքում Տիգրան Խաչատրյանը հակիրճ ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության և զբաղվածության ապահովման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները:

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։