Երևան +26°
copy image url
Ներքին Խոսք 3 շաբաթ առաջ - 22:00 03-06-2024

Մանիպուլյացիա․ Սամվել Բաբայանը փորձում է տարանջատվել Արայիկ Հարությունյանից

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Ես չեմ կարող ասել, թե որոնք են Սամվել Բաբայանի նպատակները, նա պետք է պարզաբանի, թե ինչ նպատակով է այդ հայտարարությունը արել, իսկ այն, որ Սամվել Բաբայանը և Արցախի իշխանությունները՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, գործում էին համատեղ, դա արձանագրված փաստ է»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ արձագանքելով Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե ինքը բացակցություններ է վարել Ադրբեջանի անվտանգության քարտուղարի հետ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, Արցախի իշխանություններն ու ընդդիմությունն աշխատել են իր դեմ։


/Դավիթ Գալստյան, Արցախի ԱԺ պատգամավոր/

Դավիթ Գալստյանը հիշեցրեց, որ Արցախի իշխանությունների կողմից Ազգային ժողով բերվող նախագծերը Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորների կողմից ոչ մի քննադատության չէին արժանանում, և նրանք գործում էին համատեղ։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները պարզապես մանիպուլյացիա են, որոնց միջոցով Սամվել Բաբայանը փորձում է մոլորեցնել ժողովրդին, թե ինքը դեմ էր Արայիկ Հարությունյանին՝ նույն մարդուն, ով իրեն պաշտոնի էր նշանակել և իր հետ հուշագիր էր ստորագրել։

«Հուշագիրը ստորագրելուց հետո «Միասնական հայրենիք»-ը ընդդիմության նախագծերից ոչ մեկին չի միացել։ Ընդ որում, երբ խոսում են թալանից, նշեմ, որ ես քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ էի հանդես եկել, նրա պատգամավորները հետ են վերցրել իրենց ստորագրությունները, երբ Վերահսկիչ պալատի նախագահ էին ընտրում, նրանք քվեարկել են ոչ թե ընդդիմության, այլ իշխանության թեկնածուի օգտին և այսպես շարունակ»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ Սամվել Բաբայանը փորձում է տարանջատվել Արայիկ Հարությունյանից, սակայն Արցախում բոլորն էլ տեսել են, որ նրանք համատեղ են գործել՝ համոզմունք հայտնելով, որ դա նրան չի հաջողվելու․ «Իսկ այն մարդիկ, ովքեր կմտածեն, որ նրանք իսկապես իրար դեմ էին գործում, ապա այդ մարդիկ պարզապես տրամաբանելու ունակ չեն»։

Oragir.News-ը Դավիթ Գալստյանից նաև հետաքրքրվեց, թե, իր համոզմամբ, ի՞նչ առաջարկների մասին է խոսում Սամվել Բաբայանը և որքանո՞վ էին դրանք իրատեսական, սակայն նա վերահաստատեց՝ տեղյակ չէ, թե նա ինչ բանակցություններ էր վարում, ում հետ էին դրանք համաձայնեցված և այլն։ Նա նկատում է՝ Բաբայանը նշում էր, որ այդ բանակցությունները համաձայնեցված էին Արայիկ Հարությունյանի հետ, սակայն վերջինս այսօր իրեն չի կարող պատասխանել։

Oragir.News-ի հարցին, թե որքանո՞վ է կոռեկտ, երբ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Սամվել Բաբայանն անվանում է 5-րդ շարասյան ներկայացուցիչներ՝ Դավիթ Գալստյանը հետևյալ կերպ պատասխանեց․ «Ես երբևէ ինձ թույլ չէի տա այն մարդկանց հասցեին ոչ կոռոեկտ հայտարարություններ անել, ովքեր այսօր հնարավորություն չունեն պատասխանել դրանց

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը նախօրեին իր հարցազրույցում հերթական անգամ պնդել էր, որ ինքն ուղիղ բանակցություններ է վարել Բաքվի հետ, որոնց ընթացքում հնարավոր է եղել փոխըմբռնման հասնել։ «Այն անձը ում հետ ես էի բանակցում այնքան ուժեղ էր, որ անվտանգությունն Ադրբեջանի նույնիսկ տեղյակ չէր։ Շահրամանյանը խոսում էր անվտանգության պետի տեղակալի հետ, ես խոսում էի անվտանգության քարտուղարի հետ՝ ուղիղ նախագահականի։ Թե ինչ ենք բանակցել լրիվ քննչականում են․ փոխըմբռնում կար, հարցի լուծման տարբերակները կային, մի քիչ խելք չունեինք»,- ասել է նա։

Սամվել Բաբայանը պնդել էր նաև, որ Արցախի 5-րդ շարասյան գլխավոր դերակատարները ներկայումս Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական գործիչներն են: «5-րդ շարասյունը՝ Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Ռուբեն Վարդանյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Արայիկ Հարությունյան․ սրանք գլխավոր դերակատարներն են»,- պնդել է նա։

Դավիթ Գույումջյան


adv_banner

Ամենից շատ դիտված

16:21 Տան ավագ որդին էր, սպասում են հոր վերադարձին, որ հուղարկավորեն․ նոր մանրամասներ՝ հանկարծամահ եղած զինվորի մասին
12:40 5 տարի առաջ փախած էշը հայտնաբերվել է ազնվական եղնիկների խմբում՝ որպես առաջնորդ
09:00 Ո՞վ կկրակի առաջինը տարեվերջին կանխատեսվող պատերազմի ժամանակ
22:11 Սյունիքի մարզում բախվել են իրանական համարանիշներով բեռնատարն ու Volkswagen-ը․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի, կա 4 վիրավոր․ shamshyan.com
18:05 Oragir.News-ի հրապարակումից հետո Թատերականում դրել են Լալա Մնացականյանի նկարը․ լրացված
15:00 Փաշինյանի հետևից. Գյուղում մարդ մահացավ, գետի կողքին թաղեցինք, գերեզմանոցը ադրբեջանցիների ձեռքին է. Ներքին Հանդի բնակիչ
20:07 Ավտոմեքենայով «Դալմա Գարդեն մոլ» գնալը դարձել է վճարովի
13:49 Սյունիքի զորամասերից մեկում երեկ զինծառայող է հանկարծամահ եղել
18:00 Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. Ալիևին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ հարկավոր չէ
11:01 Նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է էսօրվա իշխանության սրտի օլիգարխը