Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:23 03-06-2024

Խաղաղության պայմանագրի ստորագրումը լուրջ երաշխիքներ կստեղծի Հայաստանի համար․ Արայիկ Հարությունյան

Ես երեկ երեկոյան ժամը տասից երկու ժամ՝ մինչև 12-ը, նույնիսկ ավելի ուշ ամբողջ քաղաքում եղել եմ՝ Աբովյան փողոցում, Հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Կասկադում, Տերյան փողոցում, նորից վերադարձել եմ Հրապարակ: Այս մասին այսօր Ազային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե վերջին անգամ երբ է զբոսնել քաղաքում:

«Մենք ամենևին փողոցում ծավալվող գործընթացներին դեմ չենք, բայց համապատասխան ինստիտուտները հասարակական կարգի խախտումների դեպքում արձագանքում են»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը անդրադառնալով խաղաղության պայմանագրին, ասաց, որ ամեն ինչ անում են, որ խաղաղության պայմանագիրը շուտ իրականություն դառնա, իհարկե հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շահերը: «Այդ պայմանագրի ստորագրումը ավելի լուրջ երաշխիքներ կստեղծի Հայաստանի համար և առհասարակ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին