Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:46 01-06-2024

Խոշոր հրդեհ՝ Երևանի կենտրոնում․ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսրայելյան փողոցի թիվ 39 շենքի 4-րդ հարկի բնակարններից մեկում կրակ ու ծուխ է նկատվում։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարեն Գ․-ի կողմից վարձակալված բնակարանում։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ հրդեհը գազամատակարարման հետ կապ չունի, բայց Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները տեղում հերթապահություն են իրականացրել։

Այրվել է խոհանոցը՝ գույքով, բաղդադե տանիքը և տանիքում գտնվող որոշ իրեր։ Տեղում շտապօգնության բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել նշված բնակարանի վարձակալներ 34-ամյա Կարեն Գ․-ին և 26-ամյա Էլեն Ե․-ին։ Վերջիններս ծխահարվել են, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ