Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 18:11 31-05-2024

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի զինված ուժերի հրամանատարության նկատմամբ

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանիի դեմ Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանին ենթադրաբար օգնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է ԵՄ-ի պաշտոնական հանդեսում:

Որոշման համաձայն՝ նախարարից բացի պատժամիջոցների ցուցակներում ընդգրկվել է ևս հինգ ֆիզիկական և երեք իրավաբանական անձ։ Նրանց թվում են, մասնավորապես, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը, Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարությունը, իրանցի զորապետ Ղոլյամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ-ի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար բրիգադի գեներալ Էսմայիլ Քաանին։

Արևմտյան երկրները պնդում են, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործել և օգտագործում է իրանական անօդաչու թռչող սարքեր։ Մոսկվան և Թեհրանը հերքում են դա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ