Ներքին 2 տարի առաջ - 15:38 31-05-2024

Գերլարված իրավիճակ՝ ԱԳՆ շենքի մոտ. ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում քաղաքացիներին

Իրավիճակը ԱԳՆ-ի դիմաց խիստ լարված է։

Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, փորձում են հեռացնել քաղաքացիներին ԱԳՆ շենքի առջևից։ Նրանք բերման են ենթարկում քաղաքացիների։

Նախնական տեղեկություններով՝ սևբերետավորները հարվածներ են հասցրել Բագրատ Սրբազանին, բերման են ենթարկել արդեն բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում՝ Հրայր և Դանիել սարկավագներին, ծեծի են ենթարկել լրագրողի։ Քաղաքացիները նշում են, որ ոստիկանները հարվածել են նաև մահակներով։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ կրկին բողոքի ակցիաներ են իրականացնում։ Նրանք այցելել էին գլխավոր դատախազության շենք, ապա ԱԳՆ, որտեղ էլ Բագրատ Սրբազանը ժամանակ էր տվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, որ իջնի ու հանդիպի իրենց հետ։


Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին