Ներքին 2 տարի առաջ - 20:27 29-05-2024

ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպանությունների ռազմական կցորդներ։

«Անդրադարձ կատարելով բրիգադի անցած ուղուն և միջազգային ասպարեզում հայ խաղաղապահների երկարամյա ծառայությանն ու պատվաբեր առաքելությանը՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ խաղաղարար առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մշտապես աչքի են ընկել իրենց պատրաստվածության աստիճանով, կամային ու մասնագիտական բարձր որակներով՝ արժանանալով վերադաս ղեկավարության ու արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին ու պարգևներին։

Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ծառայության համար՝ Էդվարդ Ասրյանը նաև համոզմունք է հայտնել, որ հայ խաղաղապահները հետայսու ևս միջազգային հարթակում մասնագիտական պատրաստվածությամբ բարձր կպահեն ՀՀ զինված ուժերի պատիվը՝ իրենց արժանի մասնակցությունն ունենալով աշխարհում խաղաղության պահպանման կարևորագույն գործում։

Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված միջոցառումը եզրափակվել է զինծառայողների հանդիսավոր քայլերթով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի