Ներքին 2 տարի առաջ - 14:43 29-05-2024

ՀՀ վարչապետի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է. Ասողիկ աբեղա Կարապետյան

ՀՀ վարչապետի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ, երբեք ոչ վայել պետական բարձրագույն գործչին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը․

«Սարդարապատի հուշակոթողի առջև պետական նենգամիտ սադրանքով տեղի ունեցած անպատկառության ու խայտառակության առնչությամբ ՀՀ վարչապետի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ, երբեք ոչ վայել պետական բարձրագույն գործչին։

Թող քաջ գիտակցեն ամենքը, որ որևէ մեկը՝ շարքային ուժայինից մինչև պետության վերին իշխանավոր, իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց Հայրապետի շարժն ու այցը. հայ իրականության մեջ միշտ բաց պետք է լինեն բոլոր վայրերն ու դռները Հայոց Հայրապետի առջև, և այդ ամենը խնամքով ու պատկառանքով պետք է ապահովեն ու իրագործեն հենց պետական գործիչներն ու ծառայողները:

Քանի որ մեր Հայրենի երկրում մեր Սբ Եկեղեցին մարմնավորում է պետության խիղճը, Սբ Եկեղեցին է բարոյական ըմբռնումների և հոգևոր բարձրագույն արժեքների կրողն ու քարոզիչը, իսկ Ամենայն Հայոց Հայրապետն էլ անձնավորում է բովանդակ Հայոց Եկեղեցին»,- գրել է Տեր Ասողիկը։

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր.

«Ոստիկանները Սարդարապատում ցանկացել են պարզել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները, թե այլ նպատակով է այցը»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին

Ձեզ գուցե հետաքրքրի