Ներքին 2 տարի առաջ - 19:52 28-05-2024

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Նախարարը ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին»,-նշված է հաղորդագրության մեջ: