Ներքին 2 տարի առաջ - 17:40 28-05-2024

Ժաննա Անդրեասյանը հերքում է ՆԳՆ֊ին. փնտրվում են կամավորներ

Ինչպես արդեն հայտնել ենք, հորդառատ անձրևը մեծ ավերածությունների պատճառ է դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ գետը վարարել է, Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է։ Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, կամուրջներ, այս պահի դրույթյամբ 4 զոհ կա։

Մարզում ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում տեղում աշխատում են ՆԳՆ Փրկարար ծառայությունները, բայց տարվող աշխատանքին զուգահեռ համացանցում հայտնվում են տասնյակ գրառումներ, որտեղ փնտրվում են կամավորներ՝ աղետի գոտում գտնվող մարդկանց օգնություն ցուցաբերելու համար։

Չնայած այս ամենին, ՆԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ներկա պահին իրենց ուժերն ու միջոցները բավարարում են փրկարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար։

Պաշտոնապես հերքում են, բայց մյուս կողմից էլ՝ պաշտոնապես հաստատում։ Մասնավորապես, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, տարածվող լուրերին զուգահեռ, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կոչ անելով ուսանողներին միանալ կամավորական աշխատանքին։ «Սիրելի ուսանողներ,
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա։ Ձեզնից շատերը, տարբեր բուհերից, արդեն տեղում են և աջակցում են իրականացվող աշխատանքներին։ Ուսանողների նոր խմբեր տեղում կլինեն վաղը։ Մյուսներդ էլ, վստահ եմ, առաջիկա օրերին կմիանաք այդ կարևոր աշխատանքին»,- գրել է նա։



Հատկանշական է, որ նման պայմաններում պետք է աշխատի համակարգը՝ փրկարարներ, համայնքային ծառայություններ, ոստիկաններ, ԶՈւ ստորաբաժանումներ, այլ ուժային կառույցներ։ Եվ միայն եղած ուժերի անբավարարության դեպքում է, որ դիմում են կամավորների ներգրավմանը։ Ներկա պահին աղետի գոտում աշխատում են միայն փրկարարներն ու պարեկները, ստացվում է՝ համակարգը աշխատացնելու փոխարեն նախընտրում են դիմել կամավորներին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը