Ներքին 2 տարի առաջ - 22:43 24-05-2024

Հ1-ը գիշեր-ցերեկ լծված է արցախատյացության քարոզի իր «սուրբ» գործին

Լրագրող Տաթևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը գիշեր-ցերեկ լծված ա արցախատյացության քարոզի իր "սուրբ" գործին, ընդ որում` լուրերով։

Ի՞նչ եք տեսնում այս նկարում, տարօրինակ բան չե՞ք նկատում։ Ասեմ։

Ուրեմն եթերով արտասանում են հետևյալ առերևույթ ատելություն քարոզող արտահայտությունը. «Ղարաբաղցիները փողի դիմաց մարդ են հավաքագրում մայիսի 26֊ի հանրահավաքին մասնակցելու համար»։ Իհարկե, փոքրիկ նիկոլները շուստրի են, դա անում են իբր մեջբերելով այլ կայքի, որտեղ հայտնվել էր սույն ձայնագրությունը, բայց մենք հո՞ հասկանում ենք որն է պատճառը վերնագիրը շեշտադրելու։ Հետո լուրերի մեկնաբանը երկարուձիգ խոսում ա արցախցիների այդ մաֆիոզ վարքի մասին և էկրանին հայտնվում ա այս նկարը։

Ձայնագրության մեջ ոչ մի խոսք չկա արժույթի մասին, բայց սրանց հատուկ ռուբլու նկար են դրել, քանի որ գիտեն, որ ռուսաֆոբիան հասարակության շրջանում հոգեխանգարմունքի աստիճանի ուժեղ ա և մեդիագրագիտությունից թույլ դիտողները կտրվեն մանիպուլյացիային` կարծելով, որ ռուսներն են կանգնած այս ամենի հետևում, որ նրանք են ֆինանսավորում ցույցերը։

Սրանք 2 բոբո են սարքել հասարակության համար` ղարաբաղցի և ռուս։ Ինչ ուզում են անեն մանիպուլացված մասդային վապեցնում են նշված բոբոներով և իրենց ուզածն անում։

Ինձ հետաքրքիր է, թե որտե՞ղ է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia ֊ը, ո՞ւմ իրավունքներն է պաշտպանում, երբ 120հազար բռնի տեղահանվածների հանդեպ ատելության քարոզը համառորեն չտեսնելու է տալիս։

Հարգելի Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman , խնդրում եմ, Արցախի ժողովրդի անունից դիմեք տեղական և միջազգային ատյաններին, որովհետև այս համատարած ատելության քարոզի հետևանքով Արցախից բռնի տեղահանված անձինք, առանց այդ էլ կրելով տառապանք իրենց կորցրած հարազատների ու տների պատճառով, տառապում են նաև խտրական վերաբերմունքից սեփական հայրենակիցների կողմից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում