Ներքին 2 տարի առաջ - 21:51 23-05-2024

Հարկերից խուսափելու միջո՞ց, թե՞ ամենաթողություն․ մետրոյի կայարաններում քարտով վճարումներ չեն ընդունում

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Երևանի մետրոպոլիտենի տոմսերը չեն լինի ժետոններով, կգործի QR կոդերով և այլ համակարգերով վճարելու տարբերակը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել էր Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Սակայն մետրոպոլիտենում քարտային վճարմամբ ժետոն ձեռք բերելու տարբերակը չի գործում։ 2018 թվականից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր այնպիսի խանութների, որոնք չէին ընդունում քարտային վճարումներ, տեղի էր ունենում մեծ սկանդալ։ Նրանց կասկածում էին շրջանառությունը թաքցնելու, հարկերից խուսափելու մեջ։ Արդյո՞ք մետրոպոլիտենը այսպիսի նկրտումներ ունի։

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանի հետ, պարզելու՝ ինչո՞ւ մետրոյում չեն ընդունում քարտային վճարման տարբերակը։

«Ամեն ինչը իր հերթին, նոր-նոր փոխվում են վճարային համակարգերը։ Մենք դա համարում ենք մեծ ձեռքբերում, քանի որ մոտավորապես 40 տարի եղել է ժետոնով։ Հիմա, որ մոտենաք Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Բաղրամյան», «Երիտասարդական» կայարաններ, կտեսնեք, որ կամաց-կամաց արդեն փոխվում են, երբ ամբողջովին վճարային համակարգը կփոխվի, կլինի նաև քարտային տարբերակը, որ կարող ենք մեր բանակային քարտերով ժետոն գնել»։

Հարցին՝ ինչո՞ւ մինչ այս հնարավոր չէր քարտով ժետոն գնել, Տաթև Խաչատրյանը պատասխանեց․ «Քանի որ վճարային համակարգը թույլ չէր տալիս, բոլորը իրար հետ փոխկապակցված են»։

Նշենք, որ վճարային նոր համակարգից արդեն օգտվել է 15.743 ուղևոր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Մետրոպոլիտենի տոմսեր չեն լինի ժետոններով, կգործի QR կոդերով և այլ համակարգերով վճարելու տարբերակը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան