Ներքին 2 տարի առաջ - 23:52 22-05-2024

2-րդ տարին է` Գյումրիում փողոց են քանդել ու մոռացել են սարքել

Արդեն մեկ տարուց ավելի է՝ հիմնանորոգվում է Գյումրիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակը։ Ամենափրկիչ եկեղեցու պուրակի վերանորոգման նախագծով տարածքի շատրվանները ժամանակակից տեխոնոլոգիաներով են վերակագնվելու, նոր ծառատեսակներով, կանաչ գոտիներով համալրումը ևս նախագծում է։

Ամենափրկիչ եկեղեցու հարակից փողոցի բնակիչները Oragir.News-ի հետ զրույցում դժգոհում են, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ փողոցը քանդել են, բայց սայլը տեղից չի շարժվում։

«Ստացվում է, որ միշտ ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում։ Սա լինելու բան չէ, փողոցը քանդում են ու մոռանում սարքել։ Իբր պիտի անցած տարի վերջացրած լինեին, բայց խնդրեմ դուք ինքներդ էլ տեսնում եք, թե ինչ վիճակ է։ Ինձ թվում է, որ էս երկրում միայն քանդելուց են լավ, անոռուգլուխ երկիր է։ Աջ ձեռքը ձախ ձեռքից տեղյակ չէ։ Եթե պիտի էսպես լիներ, լավ չէ՞ր ոչ էլ քանդեին»,-ասում է բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ ասում է, որ երեխաները չեն կարողանում դրսում խաղալ, որովհետև ամեն ինչ քանդած է, փոշի, ցեխ։

«Ես մտածում եմ, որ ամեն հնարք գործադրում են, որ մարդկանց համար բարդություններ ստեղծեն։ Ջրագիծ են փոխում, ուրախանում ենք, որ լավ է լինելու` էն էլ ճիշտ հակառակը։ Ոտքի վրա, հրատապ ու առանց երկար մտածելու են որոշում դրա համար էլ էս վիճակն է»:

Առաջին դեպքը չէ, որ Գյումրիում փողոցաշինական աշխատանքները շեղվում են ժամկետներից։ Այս մասին խոսվում է, բայց որևէ վերահսկողություն չկա։









Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ