Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:59 22-05-2024

2 ամսում պատրաստ կլինի պատմական Հայաստանից իրական Հայաստան ճանապարհը. Փաշինյան

Մեզ մեղադրում են հայրենիքը մաս-մաս տալու մեջ։ Ես ուզում եմ ասել, որ հայրենիքը տալիս են նրանք, ովքեր առարկայական պետությունը աննյութականացնում են և այն լուծում են երկիր մոլորակի վրա, որ հնարավոր չլինի դրա տեղը ցույց տալ։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես այս ամբիոնից ասել եմ, որ պատմական Հայաստանի և իրական Հայաստանի միջև սահմանազատումը շատ ցավոտ թեմա է անձամբ ինձ համար ու շատերիս համար, բայց այս ճանապարհը, որ մենք անցնում ենք մեզ բերել է կոնկրետ տարածքով, կոնկրետ սահմաններով պետություն։ Սա պարտություն չի, սա հաղթանակ է, սա առաջին հերթին մեր գիտակցության հաղթանակն է մեր ընկալումների նկատմամբ, մեր զգացումների նկատմամբ։

Հիմա ՀՀ-ում տեղի է ունենում պետական գաղափարախոսության ձևավորում, որի առանցքում պետությունն է, պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը և սա պատմական ձեռքբերում է ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների համար

Այս օրերին անկյունաքար է դրվում մեր պետականության։ Այն ճանախարհը, որ կառուցվում է Կիրանցում, սա ուղղակի ճանապարհ չի Սարիգյուղից դեպի Կիրանց, դա ճանապարհ է պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան, և 2 ամսում այդ ճանապարհը պատրաստ կլինի»։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»